Թբիլիսիի մետրոն չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում:
«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:
Տանզանիայում ապրող սիամական երկվորյակներ Մարիա եւ Կոնսոլատա Մվաքիքութիները 22 տարեկան հասակում մահացել են տեղի հիվանդանոցում, որտեղ նրանք գտնվում էին վերջին կես տարում, տեղեկացնում է BBC-ին:
«Արժանապատվություն եւ ճշմարտություն պլատֆորմ » եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն հաղթել է Քիշնեւի քաղաքապետի վաղաժամկետ ընտրությունների երկրորդ փուլում:
Առնվազն 25 մարդ է զոհվել Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով:
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նախադպրոցական տարիքի երեխաների համար համատարած նպաստների ծրագիրը, որոնք աստիճանաբար պետք է գործնականում անվճար դարձնեն երկրում մանկապարտեզների ամբողջ համակարգը:
Իսլանդիայում ծնելիության մակարդակը 2017 թվականին ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ:
Շվեդիայում արաբերենն իր տարածվածությամբ շվեդերենից հետո երկրորդ տեղն է զբաղեցրել մեծ թվով միգրանտների ներհոսքի պատճառով:
Անգլիայի Գլոսթերշիրի կոմսության Բրոքվորթ գյուղում կայացել է պանիր գլորելու ամենամյա մրցությունը:
Չինաստանի ոստիկանությունը թողարկել է ուսուցանող տեսահոլովակ՝ նվիրված դանակով հարձակումից պաշտպանությանը:
Իտալացիները շատ արվեստներում են վարպետներ. գեղեցիկ կյանքի, հարմարվելու ու ինչ-որ բանի տակից պատվով դուրս գալու, պահն ապրելու ու դրանով հիանալու արվեստների մեջ նրանք հավասարը չունեն:
Վրաստանի բնակչության մեծամասնությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը:
Հարցազրույց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութի հետ:
2018 թվականի սկզբից ի վեր Եվրոպա ժամանած փախստականների թվաքանակը գերազանցել է 32 հազարը:
Հունգարիայի իշխանությունները քրեական պատժի մասին օրինագիծ են պատրաստել նրանց համար, ովքեր օգնում են ապաստան խնդրող անօրինական միգրանտներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով բարձր մակարդակի հանձնաժողովը հորդորում է քաղաքական մակարդակով բարձրացնել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մակարդակը եւ անհապաղ ընդլայնել համաճարակի դեմ պայքարի միջոցառումները:
Իրանի կենտրոնական Սպահան նահանգում հունիսի 2-ին ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «Աքքույու» արտոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում տրանսպորտային ծառայություններ մատուցող միջազգային Uber ընկերության աշխատանքների դադարեցման մասին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 1-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել է այդտեղ բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականից բանտում է, ազատազրկման մեջ գտնվելով, շարունակում է իր նախընտրական քարոզարշավը:
Թուրքիայի Կարս նահանգում մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի համատեղ զորավարժությունններ:
«Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս»:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կոժինն այսօր իր բրիֆինգի ընթացքում անդրադարձել է լրագրողի կողմից հնչեցված արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել Լայպցիգի «Leipziger Volkszeitung» օրաթերթի գլխավոր խմբագիր Յան Էմենդյորֆերին: Այս թերթը պատկանում է «Madsack» լրատվության միջոցներ տպագրող հրատարակչական կոնցեռնին, որի օրաթերթերը տարվա մեջ ունեն 2,5 միլիոն ընթերցող:
Ցանցում հայտնվել են Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրաժամանցային համալիրում տեղի ունեցած պայթյունի կադրերը:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: