Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման

Հուլիսի 19-ին բեռնման աշխատանքների ընթացքում հեռակա նավահանգստային կցակառույցներում երկու ծովային լցանավ՝ «ASIA»-ն՝ «Tengizchevroil» («Chevron») ընկերության նավթով, և «NISSOS IOS»-ը՝ «Kashagan B.V.» և «Maten» («KazMunayGas» ԲԲԸ ԱԱԸ) ընկերությունների նավթով, ենթարկվել են նպատակային ահաբեկչական հարձակման՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Այս մասին հաղորդում է Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը։

«Լիբերիայի («ASIA») և Մարշալյան կղզիների («NISSOS IOS») դրոշների ներքո ընթացող լցանավերի վրա գտնվում են միջազգային անձնակազմեր։

Հարձակման հետևանքով «ASIA» լցանավի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Նավթի բեռնավորումը դադարեցվել է։ Տուժածներ և զոհեր չկան։ Նավթի արտահոսք թույլ չի տրվել։ Անձնակազմի անդամներին բժշկական օգնություն չի պահանջվել։ Լցանավը պահպանել է լողունակությունը, իրականացվում է վնասների գնահատում։

Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը միավորում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների վառելիքաէներգետիկ համալիրի խոշորագույն ձեռնարկությունները։ Կարծում ենք, որ ընկերության օբյեկտի և ծովային տերմինալի ջրատարածքում գտնվող քաղաքացիական նավերի վրա հարձակումը նաև հարձակում է կոնսորցիումի մասնակից երկրների շահերի դեմ։

Ընդգծենք, որ սա արդեն հինգերորդ ուղիղ ագրեսիայի ակտն է կոնսորցիումի բացառապես քաղաքացիական օբյեկտի դեմ, որը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։

Նշենք, որ կոնսորցիումի նկատմամբ երբեք չեն կիրառվել որևէ պատժամիջոցային կամ սահմանափակող միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031