Բաժիններ՝

Վայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում են

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։

Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որ Երևանից դեպքի վայր ժամանեն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031