
Բայդենը հրազենի կիրառումը համաճարակ է համարել ԱՄՆ-ի համար

Բռնությունը՝ հրազենի կիրառմամբ իսկական համաճարակ է դարձել Միացյալ Նահանգների համար: Ապրիլի 28-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով երկրի Կոնգրեսի երկու պալատների անդամների առջև:
«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ամերիկացի ժողովրդին պաշտպանեմ հրազենի կիրառմամբ բռնության համաճարակից»,- հայտարարել է նա՝ ըստ որում հավելելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի համար «նույնպես եկել է գործելու ժամանակը»: Միացյալ Նահանգների նախագահի և նրա վարչակազմի գործողությունները, մասնավորապես, նպատակաուղղված կլինեն ինքնաշեն զենքի տարածման դեմ պայքարին, որի բաղադրիչները կարելի է ձեռք բերել ինտերնետում, գրոհային հրազենի, ինչպես նաև մեծ տարողության պահեստատուփերի առք ու վաճառքի արգելմանը:
Բայդենի պաշտոնակալությունից հետո առաջին մի քանի ամսում երկրում տեղի ունեցան մի քանի պատահարներ երկրի բնակիչների զանգվածային գնդակահարմամբ: Առավել մահացուն մարտի 22-ին Ահմադ Ալիսայի կողմից հրաձգությունն էր Բուոլդեր քաղաքում (Կոլորադոյի նահանգ), որի զոհ դարձավ 10 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: