Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու մարմին են գտել
Չորս մարդ սպանվել եւ մեկը ծանր տուժել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի հիվանդանոցում, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Potsdamer Neueste Nachrichten թերթը:
Ոստիկանությունը սպանության մեջ կասկածանքով ձերբակալել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկին, հանցագործության դրդատճառները չեն ճշտվում: Ինչպես ընդգծում է հրատարակությունը, խոսքը կանխամտածված սպանության մասին է: «Բոլոր զոհերի վնասվածքներն առաջացել են արտաքին դաժան բռնության գործադրման արդյունքում»,-թերթին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում է, ապրիլի 28-ի երեկոյան հիվանդանոցի տարբեր պալատներում հայտնաբերել են չորս մարմին եւ մեկ տուժածի: Հայտնի չէ, թե հատկապես ինչի պատճառով են զոհվել մարդիկ, եւ արդյոք նրանք բոլորը հիվանդներ են եղել: Հաստատությունը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնամքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: