
Ճապոնիան Չինաստանի ռազմական հզորության ամրապնդումը համարել է «անհանգստություն հարուցող»

Ճապոնիան Չինաստանի ռազմական հզորության աճը համարել է «անվտանգության ապահովման տեսակետից մեծ անհանգստություն հարուցող տարածաշրջանում և աշխարհում»: Այդ մասին ասվում է երկրի ԱԳ նախարարության՝ ապրիլի 27-ին հրապարակված 2021 թվականի «Դիվանագիտության կապույտ գրքում» (փաստորեն ընդգրկում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը):
Ճապոնիան ուշադիր հետևում է Չինաստանի ռազմական հզորության աճին և արագ արդիականացմանը, այն բանին, թե ինչպես է նա դիրքեր զբաղեցնում նոր բնագավառներում՝ կիբեռտարածությունում, տիեզերքում և ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում: Չինաստանի ռազմական հզորության ամրապնդումը, թափանցիկության բացակայության դեպքում, Հարավ-չինական և Արևելա-չինական ծովերում միակողմանի կարգով ստատուս-քվոն փոխելու փորձեր են, ինչպես նաև ռազմական գործունեության ակտիվացումն անվտանգության ապահովման տեսակետից մեծ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, ներառյալ Ճապոնիան, և աշխարհում»,-ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, «Դիվանագիտության կապույտ գրքում» առաջին անգամ չինական պարեկանավերի հաճախ հայտնվելը Սենկակու կղզու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) շրջանում որակվել է որպես միջազգային իրավունքի խախտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: