Բաժիններ՝

Կիպրոսի իշխանություններն անօրինականորեն 3500 «ոսկե անձնագրեր են» տվել ներդրողների ազգականներին

Կիպրոսի իշխանությունները հարուստ ներդրողների ազգականներին անօրինականորեն 3500 անձնագրեր են տվել ներդրված կապիտալի փոխարեն ԵՄ-ի քաղաքացիություն տրամադրելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։

Հանձնաժողովը պարզել է, որ 6779, այսպես կոչված, «ոսկե անձնագրերի» ավելի քան կեսը Կիպրոսը տվել է ներդրողների չափահաս տարիքի ազգականներին, չնայած այն օրենքների բացակայությանը, որոնք թույլ են տալիս դա անել: Կիպրոսի կառավարությունն այս դեպքում ճիշտ չի բացատրել օրենքը, նշվում է զեկույցում:

Օրենքի ևս մեկ սխալ մեկնաբանությունը կառավարությանը թույլ է տվել անձնագրեր տալ օտարերկրյա և տեղական ընկերությունների ղեկավարությանը, չնայած այն բանին, որ այդ մարդիկ իրենք ոչինչ չեն ներդրել երկրի տնտեսության մեջ: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ թոփ-մենեջերները չեն կարող համարվել ներդրող, որովհետև նրանք չեն այն ընկերությունների սեփականատերերը, որոնք կառավարում են: Կիպրոսը երկրի տնտեսության մեջ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագիրը չեղարկել է անցյալ տարվա նոյեմբերի 1-ից:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ 2017-ից մինչև 2019 թվականները ԵՄ-ի կազմի մեջ մտնող Կիպրոսի իշխանությունները «ոսկե անձնագրեր են» տվել 1400 հարուստ օտարերկրացիների, որոնք համաձայնել են դրա փոխարեն ներդրում անել երկրի տնտեսության մեջ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ այդպիսի անձնագրեր ստացողներից ոմանք մեղավոր են փողերի լվացման, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս