COVID-աշխարհագրությունը Վրաստանում. Թբիլիսին առաջատարն էախտահարվածների քանակով
Վրաստանի համաճակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրը կատարվել է կորոնավիրուսի 29 487 թեստ եւ հայտնաբերվել է վարակման 1 551 դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։
Դրականության ցուցանիշը (ախտահարվածների բաժինը թեստավորվածների ընդհանուր թվում) ապրիլի 27-ի դրությամբ կազմում է 5,26 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 4,39 տոկոս, յոթ օրում՝ 4,63 տոկոս:
COVID-19-ով 1 578 նոր հիվանդներից Թբիլիսիում արձանագրվել է 918-ը: Իսկ տարածաշրջաններում իրավիճակը հետեւյալն է. Աջարիայում՝ 121, Իմերեթում՝ 82, Քվեմո Քարթքլիում՝ 69, Շիդա Քարթլիում՝ 61, Գուրիայում՝ 32, Սամեգրելո Զեմո Սվանեթում՝ 130, Կախեթում՝ 48, Մցխեթ Մթիանեթում՝ 35, Սամցխե Ջավախքում՝ 12, Ռաչա Լեչխում եւ Քվեմո Սվանեթում՝ 3:
Այս պահին Վրաստանում կա 14 482 ակտիվ դեպք, դրանցից 3 780-ը ստացիոնար բուժման կարիք ունեն, 707 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 9 995 մարդ բուժընթաց է անցնում տանը:
732 հիվանդների վիճակը ծանր է, 156-ը միացված է արհեստական շնչառության ապարատին:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: