Տաջիկստանում հայտարարել են, որ Ղրղզստանի զինվորականները կրակ են բացել տաջիկ սահմանապահների կողմը
Ղրղզստանի զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի սահմանապահների կողմը, ապրիլի 29-ին հայտարարել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնում։ «2021 թվականի ապրիլի 29-ին 13:05-ին (12:05) «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի տեղամասում, Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դուշանբեն, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ղրղզական կողմի գործողությունները գնահատում է որպես Տաջիկստանի հետ երկկողմ համաձայնագրերի խախտում:
Նշված է, որ 1924 -1927 թվականների, ինչպես նաեւ 1989 թվականի քարտեզներով «սույն օբյեկտը (բախում հարցուցած «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետը – ծանոթ. խմբ.) ամբողջովին պատկանում է Տաջիկստանի Հանրապետությանը եւ 1968 թվականից օգտագործվել է Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի հանրապետությունների սահմանակից շրջանների ոռոգման եւ ջրամատակարարման համար»: Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանի երկարությունը կազմում է շուրջ 980 կիլոմտեր, Խորհրդային Միության տրոհումից հետո այնեղ մնացել են տասնյակ վիճելի հատվածներ: Ներկայումս սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում նկարագրված է սահմանագծի անցման արդեն շուրջ 580 կիլոմետր: Որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ առաջանում են վեճեր եւ բախումներ սահմանամերձ շրջանների տեղացի բնակիչների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: