Բաժիններ՝

Բլինքենն անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի երկխոսությունը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե չգիտե՝ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ընդունել է արդյոք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերը, բայց քննարկումն ընթանում է:

«Ես չգիտեմ՝ կա արդյոք պաշտոնական համաձայնություն, բայց գիտեմ, որ մենք այդ մասին խոսում ենք և խոսում ենք այդ հանդիպման ժամկետների մասին»,-Բլինքենը հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ կարևոր է հնարավորություն ունենալ «հստակ և ուղղակիորեն խոսելու նախագահ Պուտինի և մյուս այն երկրների ղեկավարների հետ, որոնց հետ ԱՄՆ-ը տարաձայնություններ ունի: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:

Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպման մասին Բայդենի առաջարկությունը «փաստորեն շատ բանով համընկնում է այն առաջարկության հետ, որն ավելի վաղ հնչեցրել է նախագահ Պուտինը»:

Ապրիլի 18-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Բայդենի և Պուտինի հանդիպումը քննարկվում է և պետք է կայանա դրա համար համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս