Բաժիններ՝

Մյանմայում հարձակման է ենթարկվել երկու ավիաբազա. Reuters

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Մյանմայում հարձակումների են ենթարկվել երկու ավիաբազաներ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածաին լրատվամիջոցներ: Տեղական Delta News Agency գործակալության համաձայն, որին վկայակոչում է Reuters-ը, նախ երեք պայթյուն է որոտացել այն ավիաբազայում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասի Մագուե քաղաքի մոտ:

Երկրորդ հարձակումը կատարվել է Մեյթիլա քաղաքում գտնվող ավիաբազայի վրա: Ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով ականատեսի, հինգ հրթիռ է արձակվել հենակետի վրա: Reuters-ի տվյալներով՝ զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Մյանմայի զինվորական ղեկավարությունը փետրվարի 1-ին մեկ տարով արտակարգ դրություն է սահմանել երկրում եւ պաշտոնանկ է արել քաղաքացիական կառավարությանը: Զինված ուժերի հրամանատարությունը դա բացատրել է ընդգրկուն կեղծումներով, որոնք իբր կատարվել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրություններում: Մյանմայի բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հեղաշրջման դեմ բողոքի զանգվածային ակցիաների, որոնք դաժանորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս