
Բայդենը խոստացել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինին խոստացել է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես ՆԱՏՕ-ն Եվրոպայում: Այդ մասին նա հայտարարել է՝ ապրիլի 28-ին հանդես գալով Կոնգրեսում:
«Ես նաև ասել եմ նախագահ Սիին, որ մենք պաշտպանելու ենք ուժեղ ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճիշտ այնպես, ինչպես դա անում ենք Եվրոպայում ՆԱՏՕ-ի շրջանակներում, ոչ թե հակամարտություն սանձազերծելու, այլ այն կանխելու համար»,-ասվում է Սպիտակ տան կողմից տարածված Բայդենի ելույթում: Ապրիլի 28-ին նա նախագահի պաշտոնում առաջին անգամ է հանդես գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների առջև, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: