
Աֆղանստանում հեղեղումները 13 մարդու կյանք են խլել. Tolo News

Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից տասներեք մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նահանգի ղեկավարի ներկայացուցչի տվյալներով, զոհվածների թվում կա չորս կին եւ մեկ երեխա: Լուրջ վնաս է հասցվել գյուղատնտեսական հանդակներին, սատկել է տասը գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Տեղատարափները, որոնք հեղեղումներ են առաջացրել, նահանգում շարունակվում են արդեն երկու օր: Ավելի վաղ տեղական Ariana News հեռուստաալիքը երեք զոհվածների մասին էր հաղորդել Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Սամանղանի նահանգում հանկարծակի սկսված վարարումների պատճառով: Նշվել է, որ իշխանությունները նախազգուշացրել էին երկրի մի շարք նահանգներում հնարավոր անձրեւների եւ հեղեղումների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: