Բաժիններ՝

Ադրբեջանցի լրագրողը կոչ է արել «երկու «Գրադ»» արձակել և թույլ չտալ խաղաղապահներին մայիսի 9-ին Հաղթանակի շքերթ անցկացնել Ստեփանակերտում

Ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը, որն արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում կանխել «ահաբեկչությունը» (չակերտները` Խմբ.) և թույլ չտալ մայիսի 9-ին Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասնակցությամբ Հաղթանակի շքերթի անցկացումը:

Այս մասին տեղեկացնում է Armenian Global Community տելեգրամյան ալիքը:

Ֆուադն առաջարկում է «երկու «Գրադ»» արձակել շքերթը խափանելու համար: Նրա խոսքով` «Ադրբեջանի տարածքում» (չակերտները` Խմբ.) ռուս խաղաղապահների մասնակցությամբ շքերթի անցկացումն անթույլատրելի է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31