ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունն իր երկրի դեմ գործող միջազգային պատժամիջոցները համարել է «թշնամական ուժերի տխմար կատաղություն»:
Վրաստանը կշարունակի ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը, երբ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում:
Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կգործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կդառնա Սուեզի ջրանցքի այլընտրանքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցների մասին:
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման դեպքին:
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ հարցին։
CNPC Bohai Drilling Engineering Company Limited-ի գլխավոր տնօրեն Չժոու Ցզունցյանն ինքնասպանություն է գործել:
Թուրքիայի Մարդինի նահանգում խոշոր ահաբեկչության փորձ է կանխվել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի մի խումբ անդամներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները, որը Միացյալ Նահանգների ընկերություններին թույլ կտա մասնակցել թագավորության տարածքում ատոմակայանի կառուցմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:
Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի:
Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել:
Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման քաղաքականությունը:
Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել է Ճավայի ծովի երկնքում:
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները սկսած նոյեմբերի 1-ից դադարեցրել են միմյանց նկատմամբ բոլոր թշնամական գործողությունները սահմանի երկարությամբ՝ ցամաքում, ծովում եւ օդում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին «խելացնոր քաղաքականություն» է որակել այն բանի հիման վրա ամերիկյան քաղաքացիության տրամադրման իրավունքը, որ մարդը ծնվել է Միացյալ Նահանգների տարածքում, ինչը երկրի բյուջեի վրա տարեկան միլիարդավոր դոլարներ է նստում:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին երկարացրել է այն արգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա:
Ավելի քան 50 ջրասուզակներ են ներգրավված Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության ինքնաթիռի սեւ արկղի որոնումներում եւ հանրանավի ֆյուզելյաժի հնարավոր բարձրացմանը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում:
Լոնդոնի ոստիկանությունը կկազմակերպի հուշաիրերի արտադրություն, այդ թվում՝ սեփական խորհրդանշաններով հագուստի, որի իրագործումը պետք է օգնի հոգալ այն ոստիկանների աշխատավարձի ծախսերը, որոնք պարեկում են քաղաքի փողոցներում:
«Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը, Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար»:
Ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը հանդես էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում:
«Երևանը պետք է կարողանա ցույց տալ Վաշինգտոնին, որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը սպասարկելու համար չէ միայն ստեղծված, այլ սուվերեն և անկախ որոշումներ կայացնելու ունակ պետականություն է՝ ինչպես Բոլթոնը շեշտեց Երևանում ՝ «զերծ արտաքին ուժերի ազդեցությունից»»։
Հավայի կղզային նահանգի Գերագույն դատարանը հավանություն է տվել 30-մետրանոց հսկայական հեռադիտակի կառուցմանը Մաուն-Կեա արշիպելագի ամենաբարձր գագաթին, որը տեղի բազմաթիվ բնակիչներ սրբազան են համարում։
Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պլանավորում է կառավարումը հանձնել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չառլզին: