Բաժիններ՝

Թուրքիայում քրդամետ կուսակցությունը կողմ է 2023-ին նախագահի ընդհանուր թեկնածու առաջադրելուն

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը հայտարարել է, որ կուսակցությունը բաց է 2023թ. նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրելու քննարկումների համար:

Այս մասին, ըստ ermenihaber.am–ի՝ Սանջարը հայտնել է Fox TV-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով սպասվող ընտրություններին և դրանց մասնակցելու համագործակցության ձևաչափերին:

Նա ընդգծել է, որ թեև քրդամետ կուսակցությունը բաց է ընդդիմության կողմից մեկ ընդհանուր թեկնածու առաջարդելու քննարկումների առաջ, սակայն առայժմ դեռ ժամանակը չէ թեկանծուների անուններ քննարկելու համար: Ըստ քրդամետ կուսակցության համանախագահի՝ նախևառաջ պետք է քննարկվեն սկզբունքները և ընտրությունների անվտանգության հարցը:

Ուշագրավ է, որ իշխանամետ մամուլը Սանջարի այս խոսքերը որակել է որպես գլխավոր ընդդիմադիրներին ուղղված համագործակցության կոչ: Նշվել է, որ թեև գլխավոր ընդդիմադիր թևը հերքում է քրդամետ կուսակցության հետ համագործակցելու մասին լուրերը, սակայն 2019թ. ՏԻՄ ընտրություններում քեմալական «Ժողովրդահանրապետական» և ազգայնական «Լավ» կուսակցությունների «Ազգ» դաշինքը հաջողության էր հասել ԺԴԿ-ի հետ գաղտնի համագործակցության շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս