Բաժիններ՝

Բեռլինում եռակի հումանիտար ճգնաժամ են կանխատեսել Աֆղանստանում

Աֆղանստանում հնարավոր է եռակի հումանիտար ճգնաժամ: Այդ մասին Բեռլինին հայտարարել են տարածաշրջանի պետությունները, լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը:

«Աֆղանստանին սպառնում է եռակի հումանիտար ճգնաժամի վտանգը. երկրի բազմաթիվ տարածաշրջաններ արդեն պարենի անբավարարության ճիրաններում են հայտնվել երաշտի պատճառով: Միեւնույն ժամանակ դադարել են միջազգային օգնության վճարումները, որից կախված են բազմաթիվ մարդիկ: Իսկ եթե նոր կառավարությունը ի վիճակի չէ կարգավորել պետության գործերը, ապա տնտեսական կոլապսի սպառնալիք է առաջանում քաղաքականից հետո՝ դեռ ավելի լուրջ հումանիտար հետեւանքներով: Դա մտահոգություն է առաջացնում հարեւան երկրների մոտ, որտեղ ես այցելել եմ անցած շաբաթ»,-ասել է նախարարը:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս