Բաժիններ՝

Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել 1 նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը չի պլանավորում այս տարի մասնակցել Գլխավոր ասամբլեային»,-Պեսկովը սեպտեմբերի 9-ին ասել է լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի բարձր մակարդակի սեգմենտում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, որը սեպտեմբերի 21-ից 27-ն անցկացվելու է Նյու Յորքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս