Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք Է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա, կոչ է արել կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին՝ հանդիպում անցկացնել եւ քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն կարծիքին, թե Եվրամիությունը խորագույն ճգնաժամն է ապրում ինտեգրացման պատմության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։
Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում:
Ռուսաստանը եւ Թուրքիան մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկայի, ինչպես նաեւ զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման բնագավառում:
Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն է, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Չինաստանը պլանավորում են մինչեւ տարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին:
Շրի Լանկայում ապրիլի 29-ից սկսել է գործել դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին:
Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռն ապրիլի 28-ին Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել կրակով բռնկված շարժիչի պատճառով:
Ինդոնեզիայի Բենկուլու նահանգում եւ Ջակարտայում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 31-ի, եւս 13 մարդ անհայտ կորած է համարվում:
Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում:
Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում էին բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քացաքացիություն շնորհելու հնարավորությունը:
«Սա մի բարդ շրջան է, որից ներկայումս ելք չի երևում։ Հայ-թուրքական հարաբերություններն էլ ավելի շատ վատթարանալու ներուժ չունեն, բայց սա մի թեմա է, որը կարող է ներքին շահարկման առարկա դառնալ պարբերաբար»,- ասաց վերլուծաբանը։
Ապրիլի 24-ի առիթով Երեւան-Անկարա բարձրագույն մակարդակների վրա կատարված հայտարարությունների դիտարժան կետերը մտածելու տեղիք են տալիս, որ օգտագործված ուղերձային հռետորաբանությունը ոչ միայն հատել է դիւանագիտության համար ընկալելի օրինաչափությունների սահմանը, այլ հատկապես Անկարայի կողմից փակել է հաւանական բաց պատուհանները։
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդու ձերբակալումը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, ովքեր ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները:
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար:
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Թեքին Բինգյոլն է։
Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), մտադիր է պատրաստել կրող հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն 3D-տպիչի միջոցով:
Ինդիանա նահանգում տղամարդն իր բջջային հեռախոսը նետել է ԱՄՆ նախագահի վրա, երբ երկրի ղեկավարը բարձրացել է բեմ՝ Ազգային հրաձգային ասոցիացիայի առաջ ելույթ ունենալու համար:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) 2018 թվականին Թուրքիայում գրանցված մահվան պատճառների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
«Ռուսաստանը տեսնում է բազմավեկտոր քաղաքականություն, որի դեպքում չեն կարող շարունակվել արտոնություններ ՌԴ-ի կողմից։ Սակայն, ինչպես երևում է, ՀՀ իշխանությունները սկսել են առնչվել իրողություններին»,- ասաց նա։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն, որոնք կգործարկվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում:
Թուրքիայի և Իրաքի միջև նոր սահմանային անցակետ կբացվի։ Այս մասին հայտարարել է Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Հաշիմ էլ-Անին։
Շրի Լանկայի իշխանությունները կղզում ահաբեկչությունների շարքից հետո կրկին պարետային ժամ են հայտարարել:
«Համաշխարհային տնտեսական ֆորում» ոչ պետական հիմնադրամը հրապարակել է երկրների դատաիրավական համակարգի անկախության ինդեքսը։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին մասնակցող ընկերությունները ստորագրվել են ավելի քան 64 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագրեր: