Վենեսուելայի ընդդիմությունն ակնկալում է սկսել անցումային կառավարություն ստեղծելու գործընթաց և շուտափույթ հայտարարել նոր ընտրությունների անցկացման մասին:
«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցից հայտնի է դարձել, որ 2018-ին ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկիրը ԱՄՆ-ն է։ Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, այնուհետև՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել սերտ համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ աստանյան գործընթացի շրջանակում:
«Հայաստանն իր խողովակներով կարող է հասկանալի դարձնել, որ միակողմանի ձևակերպումներն անընդունելի են, և դա կարող է արդյունք ունենալ, քանի որ ԵՄ-ն պետք է առաջնորդվի ԵԱՀԿ ՄԽ տրամաբանությամբ, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն չի առանձնացնում որևէ սկզբունք և որևէ սկզբունքի առավելություն չի տալիս»,- ասաց Զաշտովտը։
Ճապոնիայի բնակիչները նշում են գահից Ակիհիտո կայսեր կամավոր հրաժարվելը, որը գահակալում էր 1989 թվականի հունվարի 8-ից:
«Հանրապետություն, հառա՜ջ» կառավարող կուսակցությունը վայելում է ֆրանսիացիների ամենամեծ պաշտպանությունը Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում:
Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 950 մարդ է մահացել էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է Եվրամիության պաշտպանության եւ անվտանգության ամրապնդումը ռազմավարական հինգ գերակայություններից առաջինը դարձնել 2019-2024 թվականների հաջորդ հնգամյա քաղաքական ցիկլում:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:
Վենեսուելայի զինված ուժերը հավատարիմ են մնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը:
Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73,22 տոկոսը եւ ընտրվել ուկրաինական պետության նախագահի պաշտոնում:
Միջոցառումները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարվել են «դեղին բաճկոնավորների» ակցիաներին ի պատասխան, 17 մլրդ եվրո կնստեն երկրի բյուջեի վրա:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել, չնայած պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ը գիտի այդ մասին։
42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել է Տրիպոլիի շրջանում:
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։
Պյատիգորսկում (Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս) ուժգին հրդեհ է բռնկել շուկայում:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի եւ երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին:
Արաբական միացյալ էմիությունների (ԱՄԷ) օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից բերման ենթարկված 2 մարդկանցից մեկը՝ Զաքի Յ.Մ.-ն, բանտում ինքնասպան է եղել։ Նա պահվում էր Թուրքիայի Սիլիվիրի քաղաքի բանտի խցերից մեկում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի եւ նավթամթերքների մատակարարումների վրա:
Ուկրաինայում բռնկվել է Ռովենի ատոմային էլեկտրակայանի տրանսֆորմատորը, ինչի պատճառով անջատվել է դրա երրորդ էներգաբլոկը:
Գերմանիան եւ Ֆրանսիան, Եվրամիության հետ միասին, ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը:
2019 թվականի մարտին Ադիս Աբեբայի մերձակայքում Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX հանրանավի կործանման հետեւանքով զոհված կանադացիների ընտանիքները հայցեր են հարուցել Boeing ընկերության դեմ՝ նրան մեղադրելով հանուն առավելագույն շահի անվտանգության զանցառման մեջ:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին ծանուցել է զենքի առեւտրին վերաբերող պայմանագրի վավերացումը մերժելու մասին:
«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը՝ հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի»։
Կորեայի Հանրապետության իշխանությունները մայիսի 1-ից կապահովեն զբոսաշրջիկների մուտքը Անվտանգության միացյալ գոտի ԿԺԴՀ-ի հետ սահմանի Փանմունջոմ վայրում:
Սինգապուրի կառավարությունը սահմանափակումներ կմտցնի Համացանցի օգտատերերի համար, որպեսզի արտահայտվելու ազատությունը պաշտպանի եւ կեղծ տեղեկավտության տարածումը կանխի դեռ մինչեւ այն պահը, երբ այն կկարողանա լուրջ վնաս հասցնել հասարակությանը: Ապրիլի 29-ին տեղական մամուլում հրապարակված եւ հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը: «Մենք պետք է մտցնենք համապատասխան սահմանափակումներ, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը, […]