Իսրայելի ամենահին ընկերություններից մեկը՝ 1948թ. հիմնված «Harsa»-ն, մտադիր է իր գործարանը տեղափոխել Թուրքիա: Ավելի քան կես դար Բիր Շևա քաղաքում գործող ընկերությունը պատրաստվում է նաև աշխատանքից հեռացնել իր 115 աշխատակիցներին:
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում պայթյուն է տեղի ուենցել տեղի քիմիական գործարաններից մեկում:
«Թե սրան ինչպե՞ս է հակադարձում մեր զինված ուժերը՝ չեմ կարող ասել։ Որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց այն պետական գաղտնիք է՝ չեմ կարող ասել։ Այս ամենը շատ անհանգստացնող է, որ նման մասշտաբային զորավարժություններ են անցկացնում»,- նշեց գնդապետը։
Իրադրությունն առաջնագծի տարբերուղղություններում տարբեր է՝ կախված, թե կոնկրետ տվյալ ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչ բնույթ են կրում: Անկանոն կրակոցներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝մարդկային, թե նյութական, դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում քաղաքացիական ինքնաթիռը, դուրս գալով թռիչքուղուց, ընկել է գետը:
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի եւ BAE Systems Plc պաշտպանական ընկերության հիմնակայանում մշակվել եւ փորձարկվել է ավիացիայի պատմության մեջ առաջին ինքնաթիռը, որն ունակ կլինի մանեւրելու առանց թեւիկների օգտագործման:
Ճապոնիայի Կյուսյու կղզում Ասո հրաբխի խառնարաններից մեկի վրա մայիսի 3-ին ծխի ու մոխրի քուլաներ են հայտնվել 600 մետր բարձրության վրա:
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը ջերմ զգացումներ է տածում երկրի նոր կայսր Նարուհիտոյի նկատմամբ:
Ֆաթիմի Դավիլային, որը հաղթել է «Միսս Ուրուգվայ» 2006 թվականի գեղեցկության մրցույթում, մահացած են գտել Մեքսիկայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկարաձգել այն առեւտրականների օժանդակման միջոցառումների գործողությունը, որոնց գործարարությունը տուժել է «դեղին բաճկոնավորների» բողոքների ակցիաների հետեւանքով:
Բրազիլիայի դրամահատարանը դադարեցրել է վենեսուելական բոլիվարների տպումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը:
«Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չլինելու խոսակցություններն անլուրջ են: Այսպես կարող են արտահայտվել մարդիկ, ովքեր վատ են պատկերացնում Թուրքիայի կարևորությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը:
3 հազարից ավելի քաղաքացիներ են հայտեր ուղարկել Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբ՝ մասնակցելու պետության նոր ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
«Չգիտեմ, թե «ընտրություն» բառը որքանով է ճիշտ, որովհետև այն ավելի շուտ նման է լինելու նշանակման։ Արդեն երկար տարիներ Կ.Պոլսի պատրիարքարանը, հատկապես՝ պատրիարքը, քաղաքական գործիք է թուրքական իշխանությունների ձեռքին՝ Հայկական հարցի հետ կապված տարբեր խնդիրներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը:
Ավստրիան պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը եւ այն իր Էներգետիկական անվտանգության հիմքն է համարում, չնայած Բրյուսելում քաղաքական գործիչների հակադիր կարծիքին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ընդունելով, որ իշխանության տեղական մարմինների ընտրությունները կառավարող Պահպանողական կուսակցությանը հեշտությամբ չտրվեցին, դեռեւս մտադիր չէ փոխել Brexit-ի ռազմավարությունը։
Մայիսի 3-ին Վարշավայում ընդգրկուն զորահանդես է անցկացվում ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցության 20-րդ տարեդարձի, ԵՄ-ին հանրապետության անդամակցության 15-ամյակի, ինչպես նաեւ Սահմանադրության օրվա տոնակատարության առթիվ:
Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար:
Ֆրանսիան լայնածավալ օգնություն կցուցաբերի Իրաքի վերականգնման գործում երկրների կողմից ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա:
Երիտասարդ տղամարդը ցատկել է ռելսերի վրա այն պահին, երբ գնացքը մտել է «Սարաջիշվիլի» կայարան, ինչի պատճառով չի հաջողվել շարժակազմը ժամանակին կանգնեցնել:
«Թուրքիայում միշտ էլ փորձել են հայ համայնքին իրենց ձեռքի տակ պահել: Դա շատ նորմալ է, բայց հարց է, թե մենք կամ հայ համայնքն ի՞նչ է անում: Մենք պետք է տրվե՞նք այդ խաղերին, թե՞ պետք է կարողանանք մեր քաղաքականությունն առաջ տանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ստամբուլահայ թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում Հայաստան մուտքի երկու ժամանոց սպասումը հայ հասարակական-քաղաքական շրջանակներում հարաբերությունները պարզաբանելու առիթ հանդիսացավ։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել:
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ծրագրում են Բրյուսելում հերթական գագաթնաժողովն անցկացնել մայիսի 28-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցն Արգենտինա Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի մնացել:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է զինադադար հաստատել «Թալիբան» շարժման հետ, եթե նա համապատասխան քայլեր ձեռնարկի: