
Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը Ուկրաինայի իրադարձությունների պատճառով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը գտնվում է կալանքի տակ, որոշում է ընդունել դադարեցրել է հացադուլը Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ։
Վրաստանի նախկին նախագահը, որը դատապարտվել է մի շարք քրեական գործերով, վերստին անժամկետ գործադուլ էր հայտարարել փետրվարի 21-ին՝ պահանջելով պատշաճ բուժօգնություն: «Աշխարհը փոխվում է մեր աչքերի առջեւ… Այժմ մեզ հարկավոր է չթուլանալ, այլ ուժեր հավաքել, որոնք շուտով մեզ պետք կգան: Դա վերաբերում է նաեւ ինձ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Facebook սոցիալական ցանցի Սահակաշվիլիի էջում:
Պետության նախկին ղեկավարի խոսքով, բոլորին անհրաժեշտ է պայծառ միտք, առողջություն եւ լիակատար մոբիլիզացում: Ռուսաստանը հատուկ գործողությունն Ուկրաինայում սկսել է փետրվարի 24-ի վաղ առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հղած իր տեսաուղերձում հայտարարել է, որ դա գործողություն է Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման նպատակով: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի տարածքների օկուպացումը: Դրան ի պատասխան, արեւմտյան երկրները սկսել են խստացնել տնտեսական պատժամիջոցները Ռուսատանի նկատմամբ, հաղորդել է Sputnik-ը: