Բաժիններ՝

Իրանը չի տեսնում փոխշահավետ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունը

Միացյալ Նահանգները չի ձգտում հասնելու Իրանի հետ կայուն եւ երկուստեք շահավետ համաձայնության: Մարտի 10-ին այդ մասին հայտարարել է Իրանի Ազգայն անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամախանին:

«ԱՄՆ-ի մոտեցումն Իրանի սկզբունքային առաջարկություններին, անընդունելի առաջարկությունների ներկայացումը եւ ստահոդ պատրվակների առաջադրումը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները ցանկություն չունի հասնելու կայուն եւ կողմերի համար ընդունելի համաձայնության,- մեջբերում է Շամախանիի խոսքը Fars գործակալությունը:- Վիեննայում բանակցություններն ամեն ժամ բարդանում են ԱՄՆ-ի կողմից քաղաքական որոշման բացակայության պատճառով: Ավելի վաղ Շամախին նախազգուշացնում էր, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը պետք է դասեր քաղի իր նախորդի փորձից եւ բաց չթողնի լավ գործարքի կնքման շանսն Իրանի պատժամիջոցների չեղարկման եւ 2015 թվականի միջուկային գործարքի կենդանացման շուրջ Վիեննայի բանակցություների արդյունքներով:

Վիեննայում ընթանում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման բանակցությունների ութերորդ փուլը՝ ԳՀՀՊ-ի սկզբնական տեսքով վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձման նպատակով: Աշխատանքն ընթանում է Իրանի եւ «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) Համատեղ հանձնախմբի կոնսուլտացիաների, առանց իսլամական հանրապետության մասնակցության ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների շրջանակներում, ինչպես նաեւ երեք աշխտանքային խմբերի ձեւաչափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս