Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերելու է հարյուրից ավելի ֆիզիկական անձանց։
Երաշխիք չկա, որ Եվրոպայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ ստեղծված պսիխոզի մթնոլորտը տեղի ազգայնականներին չի մղի անուղղելի արարքների: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Հենց նոր խոսել եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և de facto անվտանգության երաշխավորը։ Այդ պատճառով էլ մենք չենք ուզում, որ Ռուսաստանը պարտվի պատերազմում, քանի որ թուլացած Ռուսաստանն այս պայմաններում նշանակում է՝ Հայաստանի անվտանգության թուլացում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներում գտնվող թուրքական նավերի վերադարձի մասին, ինչպես նաև մանրամասներ հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հեռախոսազրույցից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը միջազգային մի քանի հեռախոսազրույցներ կանցկացնի, նա արդեն հեռախոսային զրույց է ունեցել Սենեգալի նախագահի հետ:
Հուժկու պայթյուն է որոտացել Լուգանսկի հարավ – արեւմուտքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ, և ելույթում նշել, որ Թուրքիան Ուկրաինայում երկարատև զինադադարի հույս ունի:
Մեզ հաջողվեց մանրամասներ իմանալ Դավիթ Շահնազարյանից Եվրախորհրդարանում ժամեր առաջ ավարտված խմբակցությունների քննարկման վերաբերյալ, որի արդյունքում վերջնականապես համաձայնեցվել է նախագծի տեքստը, որն առաջիկա հինգշաբթի քվեարկվելու է Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թշնամու կողմից իրականացվող սադրանքները, որոնք տեղի են ունենում Արցախում ու Հայաստանի սահմաններին, պայմանավորում է աշխարհում տիրող անհանգստությամբ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ կհանդիպի ու կբանակցի Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Եկեք ֆիքսենք, որ խոսքն ընդամենը վերաբերում է ամերիկյան շուկային: Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա այնտեղ մատակարարումները շարունակվելու են: Ի դեպ, որոշումը կայացնելուց ժամեր անց Սպիտակ տունը հայտարարեց, որ ըմբռնումով է վերաբերվում հանգամանքին, որ Եվրոպան շարունակելու է ռուսական ածխաջրածիններ ներկրել՝ հաշվի առնելով ուղիղ կախվածությունը և այն, որ Եվրոպան մեկ ակնթարթում չի կարող նվազեցնել ներկրման ծավալները»,- ասաց փորձագետը՝ նկատելով, որ ԱՄՆ հերթական տնտեսական պատժամիջոցի համար որոշիչ են եղել նաև Վենեսուելայից նավթի ներկրումը վերականգնելու ուղղությամբ տարվող քայլերը:
«Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գործառույթներում կամ իրականացվող միջոցառումներում համեմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանն օբյեկտիվ առումով կարող էր դժգոհ լինել։ Տեսնում եմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան և այն լրատվամիջոցները, որոնք գործում են ադրբեջանական պաշտոնական մարմինների ներքո, արշավ են սկսել նաև ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչը, չեմ կարծում, թե պայմանավորված է ռուսական առաքելության աշխատանքի կամ ծառայության ոչ արդյունավետությամբ»:
Ուկրաինական զորամիավորումները, որոնք պլանավորել են օգտագործել Դոնբասում, վարժեցվել են ամերիկացի եւ բրիտանացի հրահանգիչների կողմից: Այդ մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանը և՛ Արցախի, և՛ Հայաստանի շփման գծի տարբեր ուղղություններով դիմում է տարբեր բնույթի սադրանքների, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։
Թեհրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի զինված ուժեր հարվածը Դամասկոսի օբյեկտներին:
Ռուսական ավիաիշխանություններն ավիափոխադրողներին խնդրել են մարտի 8-ից փակել միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ: Պատճառն այն է, որ ռուսական ավիաընկերություններն օգտագործում են օտարերկրյա ռեեստրներում գրանցված ինքնաթիռներ` արտասահմանյան կազմակերպության հետ լիզինգային պայմանագրի շրջանակներում։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները տարածվում են նաև նման ինքնաթիռների վրա։ Մարտի 8-ից չվերթերը դադարեցնելու մասին հայտարարել էր «Աերոֆլոտը», ավելի վաղ՝ «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիր» ավիաընկերությունը։
Նախօրեից ԱՄՆ-ը արգելք է դրել ռուսական նավթագազային էներգիայի ողջ ներմուծման վրա: Արգելքը մասնավորապես տարածվում է ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինվորականների ձեռքի տակ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Կիևը մարտին հարձակում է նախապատրաստել Դոնբասում:
Մերձավոր Արեւելքի երկու պետությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցներից, որը ցանկացել է քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ նավթահանույթի ավելացման հնարավորությունը՝ ածխաջրածինների համաշխարհային գների իջեցման պամար: Մարտի 8-ին այդ մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Չինական ընկերությունները կարող են բախվել ԱՄՆ-ի կոշտ գործողությունների, եթե հրաժարվեն կատարել հակառուսական պատժամիջոցները: Այս մասին The New York Times-ում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
УНИАН ուկրաինական գործակալությունը Telegram-ալիքում ցուցադրել է վարձկանների, որոնք իրենց անվանել են Ադրբեջանի քաղաքացիներ եւ հայտարարել, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Նրանցից մեկն առանձնակի ագրեսիվությամբ եւ վիրավորական տոնով է արտահայտվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին։
Պենտագոնը մտադիր է Վարշավայի առաջարկությամբ արագորեն Լեհաստան տեղափոխել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ: Մարտի 8-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Ադամ Միլլերը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության հետևանքով բազմաթիվ համաշխարհային բրենդներ դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Nike, FedEx, UPS ընկերություններին միացել են նաև Richemont, LVMH և Kering ընկերությունները։
Շերմոլա թատերախումբը, որը քրդերեն պիեսներ և թատերախաղեր է ներկայացնում, հայտնում է, որ իրենց «Մեմ և Զին» պիեսն առանց որևէ հիմնավորման չեղարկվել է Թուրքիայի Ջիզրեի շրջանի նահանգապետարանի կողմից։
Ռուսական Rutube վիդեոհոսթինգում գրանցված օգտատերերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է 5,5 անգամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Չնայած ռուս-ուկրաինական ֆրոնտում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխարհաքաղաքական գերզբաղվածությանը, Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Մակրոնն ուղերձներ հղեց Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Փաշինյանին ուղարկված նամակում Մակրոնը շեշտում է.