Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա:
Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում:
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին:
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգումը:
168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ և պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:
Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 26-ը:
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում:
ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 29-ին Տաշքենդում:
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ է մտել Բաթումի նավահանգիստ, դրանք համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ:
24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ է ստեղծել միլիոնավոր իտալացիների եւ Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում հյուրընկալելու մասին:
Մեծ Բրիտանիան պետք է անցկացնի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի ձերբազատվի ներկայիս «զոմբի-խորհրդարանից»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում:
Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում վերջին զարգացումների համատեքստում թուրքական մամուլն անդրադարձել է ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ հնարավոր զարգացումներին։
Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Եվրամիության երկրները կոչ են արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել Բոլիվիայում:
Ռուսաստանը լրացուցիչ եւս մոտավորապես 300 զինվորական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում:
ռնվազն 50 հազար մարդ է տարհանվելու հանձնարարություն ստացել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է այն սցենարը, որի համաձայն Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերը հսկելու համար կուղարկի 500 ամերիկացի զինծառայող:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հանձնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴԿ) քրդա-արաբական դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին։
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հորդորել է խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի ամանորյա միջոցառումներին։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, Էնես Քանթերը։
«Մեծ հաշվով, Թրամփը շարունակել է համագործակցությունն ընդհանուր թշնամու դեմ՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով զինել է քրդերին, Թրամփը մեծ հաշվով չի ասել, որ քրդերն իրենց համար մնայուն ռազմավարական դաշնակից են, և պետք է այդպես լինի միշտ»,- ասաց նա:
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում պատժամիջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Սիրիայում նրա գործողության պատճառով, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար, հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններում իր հաղթանակի մասին արդեն առաջին փուլի արդյունքներով:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ պատրաստ էհանդիպել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
Բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոսությունում բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են: