ԱՄՆ-ը 1600 կիլոմետր հեռահարությամբ թնդանոթի փորձարկումներ է ծրագրում. The Washington Times
Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա: Ինչպես հոկտեմբերի 24-ին հայտնել է The Washington Times թերթը, նոր հրանոթի փորձարկումները կսկսվեն մինչեւ 2023 թվականը։ Հրատարակության տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն այժմ հատուկ ուշադրություն են հատկացնում «աննախադեպ հեռահարությամբ» նման զենքի մշակմանը:
«Թնդանոթը, որը զինվորականները հույս ունեն փորձարկել մինչեւ 2023 թվականը, տեղավորվում է աշխարհում հնարավոր հակամարտություններում հեռահար դիպուկ հրաձգության համակարգերի տեղակայման Պենտագոնի ջանքերի շրջանակում,-նշվում է հոդվածում:-Տեխնոլոգիան առայժմ մշակման փուլում է», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: