Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել 39 մարդու սպանության գործով

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում: Այդ մասի ասված է կոմսության ոստիկանության կողմից հոկտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Մի տղամարդ եւ մի կին՝ երկուսն էլ 38 տարեկան, ձերբակալվել են Ուորինգթոնում մահվան հասցնելու եւ սահմանով մարդկանց անօրինական փոխադրման նպատակով հանցավոր նախահամաձայնությանը մասնակցելու կասկածանքով»,-հայտնել են իրավակարգի պահապանները:

Ավելի վաղ 39 մարդու զոհվելու գործով ձերբակալվել է նաեւ բեռնատարի վարորդը՝ Հյուսիսային Իռլանդիայի 25-ամյա մի բնակիչ: Հոկտեմբերի 24-ին ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել է, որ բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը։

ԶԼՄ-ները 38 մեծահասակների եւ մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին: ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտնել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում: Դիվանագետի խոսքով՝ Պեկինը խնդրել է Բրիտանիայի իշխանություններին՝ Չինաստանին օպերատիվ տվյալներ տրամադրել, հենց որ հետաքննությունը պարզի իրական փաստերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս