Բաժիններ՝

Ալմազբեկ Աթամբաևի կալանքը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 26-ը

Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 26-ը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Աթամբաեւի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

«Կալանքի տակ պահելու տեսքով խափանման միջոցն Աթամբաեւի նկատմամբ երկարացվել է դատաքննության անցկացման ընթացքում, որն օրենքով շարունակվում է երկու ամիս»,-ասել է իրավաբանը: Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաեւի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 26-ը:

«Այսպիսով՝ նախկին նախագահը կալանքի տակ կմնա մինչեւ այս տարվա դեկտեմբերի 26-ը»,-նշել է Սլեսարյովը:

Աթամբաեւը, որը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին, օգոստոսի 8-ին հատուկ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել էՉույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս