![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը և Չինաստանը կարող են չեղարկել մաքսերի մի մասը. The Wall Street Journal
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994159.jpg)
Վաշինգտոնը եւ Պեկինը քննարկում են ավելի վաղ սահմանված փոխադարձ մաքերի մի մասը չեղարկելու հնարավորությունը՝ առեւտրի ոլորտում վիճելի հարցերի լուծման համար: Նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակը:
Թերթի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այդ քայլը կարող է նպաստել կոնսուլտացիների հաջող ընթացքին:
Հրատարակությունը նշում է, որ կողմերն սկզբունքային համաձայնության են հասել առեւտրի վերաբերյալ համաձայնությունների մշակման առաջին փուլի շուրջը: Այն վերաբերում է Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերմանը, «արժութային մեքենայությունների կանխման կանոններին», ինչպես նաեւ Չինաստանում մտավոր սեփականության պաշտպանության եւ ԱՄՆ-ի ընկերությունների աշխատանքի համար պայմանների բարելավման մի շարք միջոցառումների:
Ինչպես ասված է հրապարակման մեջ, այդ համաձայնությունների շրջանակում Վաշինգտոնը, հավանաբար, պատրաստ կլինի հրաժարվելու Չինաստանից ապրանքների համար նոր մաքսերի՝ դետեմբերին պլանավորված սահմանումից: Աղբյուրների խոսքով՝ նաեւ քննարկվում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունների կողմից արդեն ավելի վաղ սահմանված մաքսերի մի մասի վերացման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: