Բաժիններ՝

The New York Times-ն ԻՊ-ի պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել է շանը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ։

«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան դա հնարավոր է: Ես սիրում եմ շներին, բայց նրանք ամբողջ վաստակը (վերագրել են) շանը,- նշել է Թրամփը՝ նոյեմբերի 4-ի երեկոյան կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Քենտուկիի նահանգում կայացած հանրահավաքում:- Շունն արժանի է գովասանքի եւ շուտով կգա Սպիտակ տուն»:

Ավելի վաղ Թրամփը հրապարակել է կենդանու լուսանկարը Twitter-ի իր էջում: ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 27-ին: Նրա խոսքով՝ալ Բաղդադին սպանվել է Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս