Ամերիկացիների կեսից ավելին պաշտպանում է Թրամփի իմպիչմենթը. հարցում

ԱՄՆ-ի բնակիչների կեսից ավելին աջակցություն է հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ սկսելուն: Այս մասին վկայում է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է WSJ-ի եւ NBC-ի պատվերով:

Պարզվել է, որ հարցվածների 55 տոկոսը համաձայն է Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությանը: Նրանց 24 տոկոսը կարծում է, որ ընթակարգի համար հիմքերը բավարար են: Հարցման մասնակիցների մոտավորապես երրորդ մասը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահի իմպիչմենթ նախաձեռնելու գաղափարին: Նրանք գտնում են, որ Թրամփը պետք է իր պարտականությունները կատարի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը:

Նշվում է, որ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշը կազմում Է 43 տոկոս եւ մնում Է անփոփոխ: Մինչդեռ Թրամփն ինքը հայտարարել է, որ «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե նա փստահ է արդյոք, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով: «Լիովին վստահ եմ: Մեզ մոտ ամեն ինչ լավ է հարցումների առումով»,- նշել է նա:

«Մարդիկ չեն ցանկանում լսել իմպիչմենթի մասին: Իմպիչմենթի մասին ցանկանում են խոսել միայն կեղծ ԶԼՄ-ները եւ դեմոկրատները, որոնք եւ հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը տրվելու է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին Այովայի նահանգում, որտեղ տեղի կունենան կուսակցական ակտիվիստների՝ երկրում առաջին ժողովները, որտեղ ընտրելու են դեմոկրատների ու հանրապետականների նախ տեղական կուսակցական խորհրդաժողովների, իսկ ապա նաեւ ազգային համագումարների պատվիրակներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս