«Թուրքիայի կողմից ՀՀ-ի ապաշրջափակումը պատերազմի էլեմենտ է». Վաղարշակ Հարությունյան

Մեր՝ կովկասյան տարածաշրջանում, հիմնական սպառնալիքը կոնֆլիկտայնության բարձր մակարդակն է: Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Սա վերաբերում է և՛ Իրանին ու այն իրավիճակին, որը ստեղծվում է այս երկրի շուրջ, և՛ Թուրքիային ու այս տարածաշրջանում նրա գործողություններին, և՛, բնականաբար, նաև Ադրբեջանին: ՀՀ-ի տեսանկյունից, որը ռազմական դոկտրինում ամրագրված է, մեզ համար սպառնալիք է թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքը, որից բխող գործողություններից էր Թուրքիայի կողմից ՀՀ-ի ապաշրջափակումը, ինչը պատերազմի էլեմենտ է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ռազմական պոտենցիալի ավելացմանը, Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ դա ուղղված է մեր տարածաշրջանին ուղղված սպառնալիքների դեմ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930