«Քաղաքականություն մտնելն ամենաարժեքավորն է, ինչ ես երբևիցե արել եմ կյանքում». Բիձինա Իվանիշվիլի
«Քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հենվում էր ժողովրդին ճնշելու վրա, դա, հավանաբար, այն ամենաարժեքավորն է, ինչ ես երբեւիցե արել եմ կյանքում»,- Entrepreneur Georgia հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, տեղեկացնում է Գրուզիա Online»-ը:
Entrepreneur Georgia-ն հետաքրքրվել է Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսով եւ բարեսիրական գործունեությամբ: Այդ կապակցությամբ Իվանիշվիլին հայտարարել է, որ բարեգործությունը գնահատելի է միայն այն ժամանակ, երբ այն իրականացվում է առանց ավելորդ ցուցադրության: Եվ այդպես էր այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չմիջամտեց քաղաքական գործընթացին:
«Սակայն կասեմ, որ ամենաարժեքավորը, ինչ ես արել եմ բարեգործության տեսանկյունից, կարծում եմ դա իմ մասնակցությունն է քաղաքականությանը, քանի որ անհատույց լինելուն զուգահեռ, ինչը բարեգործության անհրաժեշտ պոստուլատն է, այն իշխանության պայմաններում քաղաքականույթանը մասնակցելը վտանգի էր ենթարկում ոչ միայն իմ սեփականությունը, այլեւ իմ կյանքն ու իմ ընտանիքի անդամների կյանքը: Եթե գնահատելու լինենք արդյունքներով՝ քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հիմնվում էր ժողովրդին ճնշելու վրա, դա, հավանաբար, ամենաարժեքավորն է, ինչ ես երբեւիցե արել եմ կյանքում»,-ասել է Իվանիշվիլին: