![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել է դուրս գալ Կլիմայի փարիզյան համաձայնագրից
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994144.jpg)
ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը: Այդ մասին Twitter-ում գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:
«ԱՄՆ-ը հպարտ է, որ աշխարհի առաջատարն է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել է նա:
Թրամփը 2017 թվականին հայտարարեց Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը հարուցեց միջազգային հանրակցության քննադատությունը:
Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում էր մինչեւ 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2005 թվականի համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով: Սակայն, ինչպես հիշեցնում են ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները, համաձայնագրի պայմանների համաձայն՝ պաշտոնապես դրանից հրաժարվել կարելի էր սոսկ այս տարվա նոյեմբերի 4-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: