![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել Լինդսի Հոյլը
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/Hoyl.jpg)
Նոյեմբերի 4-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել սըր Լինդսի Հոյլը, որն ավելի վաղ զբաղեցրել է փոխխոսնակի պաշտոնը:
1997 թվականից Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամ Հոյլը խոսնակի տեղակալի պաշտոնում ընտրվել է 2010 թվականին: Նախորդ խոսնակ Ջոն Բերքոուի պաշտոնաթող լինելուց հետո, որն իր պաշտոնն զբաղեցրել է տասը տարի, 62-ամյա Հոյլին համարում Էին առավել հավանական փոխարինողը: Հոյլին հաղթանակի առթիվ շնորհավորել են եւ վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով նոր խոսնակի բարությունն ու խելացիությունը, եւ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը:
Ներկայիս կազմով խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հոյլը կլինի ընդամենը երկու օր: Նոյեմբերի վեցին խորհրդարանը կարձակվի դեկտեմբերի 12-ին նշանակված ընդհանուր ընտրությունների նախաշեմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: