Բաժիններ՝

ԱՄՆ-ում մտադիր են ապացուցել Boeing 737 MAX-ի հուսալիությունը դրանց շահագործումից առաջ

American Airlines, United Airlines եւ Southwest Airlines խոշորագույն ամերիկյան ավիաընկերությունները մշակում են Boeing 737 MAX-ի սեփական ցուցադրական թռիչքների անցկացման պլան՝ անկախ Boeing ընկերությունից եւ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունից (FAA): Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով կառավարության եւ ավիաարդյունաբերության ներկայացուցիչներին:

Աղբյուրների խոսքով՝ այդ կերպ ավիաընկերությունները մտադիր են «ամրապնդել օդաչուների եւ ուղեւորների վստահությունը Boeing 737 MAX-ի թռիչքների նկատմամբ: Նշվում է, որ ավիաընկերությունները վերստին չի կատարելու վերլուծություն եւ այն թեստային թռիչքները, որոնք Վարչությունն օտարերկրացի կարգավորիչների հետ անցկացրել է մի քանի ամիս:
Հաղորդվում է, որ ավիաընկերությունները պալանավորում են ցուցադրական թռիչքներն սկսել հենց որ օդաչուները պատրաստություն անցնեն:

«Իսկապես, շատ կարեւոր է, որպեսզի մեր հաճախորդները տեսնեն, որ ինքնաթիռը կրկին թռչում է»,-հայտարարել է American Airlines-ի ներկայացուցիչ Ռոս Ֆեյնշտեյնը:
Իր հերթին Southwest Airlines ընկերությունում հայտնել են, որ ավիաընկերությունը մտադիր է հարյուրավոր «նախապատրաստական թռիչներ» անցկացնել 737 MAX-ի կանոնավոր վերաշահագործումից առաջ:

Նշվում է, որ այդ թռիչները կարող են ինքնաթիռների վերաշարագործումը հետաձգել առնվազն մի քանի շաբաթով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս