Բաժիններ՝

Վուչիչը հայտարարել է Կոսովոյի հարցի շուրջ փոխզիջման գնալու Սերբիայի պատրաստակամության մասին

Սերբիայի իշխանություններն ակնկալում են երկու – երեք ամիս անց կոսովոալբանյան իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը եւ պատրաստ են փոխզիջումային որոշումների: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Փալմերի հետ կայացած հանդիպումից հետո:

Փալմերը շրջագայություն է կատարում Բալկաններում, որի շրջանակներում ավելի վաղ այցելել է Պրիշտինա եւ հանդիպումներ անցկացրել կոսովոալբանցի քաղաքական գործիչների, ինչպես նաեւ կոսովցի սերբերի փոքր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 4-ին նա դռնփակ զրույց է ունեցել Սերբիայի նախագահ Վուչիչի հետ, ինչից հետո նրանք հայտարարություններ են արել զանգվածային լրատվամիջոցների համար: «Համոզված եմ, որ Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի շուրջ մենք շուտով կհասնենք պայմանավորվածության՝ երկու կամ երեք ամիս անց երկոսության շարունակման համար: Ցանկանում ենք, որ երկոսությունը լինի լուրջ, պատասխանատու, տանի փոխզիջումային լուծման»,- հայտարարել է Սերբիայի նախագահը հանդիպումից հետո:

«Սերբիան պատրաստ է փոխզիջման, բայց պատրաստ չէ ստորացման, սերբ ժողովրդի նվաստացման Կոսովոյում եւ Մետոքիայում եւ ամբողջ պետության մեջ»,- նշել է Վուչիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս