Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- ասել է նա:

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաեւ երկրի ինը քաղաքացիների, որոնց թվում է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, եւ իրանական իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Ցուցակում են, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս