ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առեւտրական համաձայնագրը պետք է հաշվի առնի մյուս երկրների շահերը. Մակրոն

Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրական համաձայնագիրը պետք է հաշվի առնի երկու երկրների, ինչպես նաեւ նրանց գլխավոր գործընկերների, ներառալ Ֆրանսիայի եւ Եվրամիության մյուս երկրների շահերը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Շանհայում Չինաստանի երկրորդ միջազգային ներմուծական ցուցահանդեսի(CIIE) բացման արարողությանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,։

«Միջազգային առեւտրի գոյություն ունեցող համակարգն ունակ չէ կարգավորելու առկա խնդիրները: Որոշ երկրներ այժմ դիմում են միակողմանիության եւ ջունգլիների օրենքին: Ես կարծում եմ, որ չարժե այդպես վարվել: Դա Ֆրանսիայի ընտրությունը չէ, դա Եվրամիության ընտրությունը չէ»,- ասել է Մակրոնը:

«Մենք հուսով ենք, որ վերջին հաշվով ձեռք կբերվի լավ համաձայնագիր՝ այդ երկու երկրների եւ նրանց գլխավոր գործընկերների, ներառյալ Եվրամիության շահերի հաշվառմամբ»,- ամփոփել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս