ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ:
Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը՝ «Money Maker Management»-ը:
Ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի երկու բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է ցանկացած պետական ներդրումներից արտասահմանում ածխային էներգետիկայում:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ հստակեցված չեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Boeing ընկերությունը պլանավորում է 777X մոդելի նոր հանրանավի առաջին թեստային թռիչքն անցկացնել այս շաբաթ:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թիվն աճել է մինչեւ 217: Հունվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ:
Իսպանիայի իշխանությունները հունվարի 21-ին հավանություն են տվել երկրում արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագրի հաստատման համաձայնագրին:
ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը:
Տայվանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ հարկ է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուսի համար նավթի մատակարարումներին։
Հինգ տարեկան երեխան, որը վերջերս է Չինաստանից ժամանել Ֆիլիպիններ, կարող է վարակված լինել նոր տիպի թոքաբորբով: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանսիսկո Դուկեին։
Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել է վեցի: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությունը։
Չինաստանում շարունակում է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով:
Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում:
ՉԺՀ-ի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին:
Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել է Թեհրանի մերձակայքում:
Սաուդյան Արաբիայի զինված ուժերում հայտնվել է ամբողջությամբ կանանցից բաղկացած առաջին զինվորական ստորաբաժանումը:
Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում բռնկած հրդեհից, նախնական տվյալներով, զոհվել է Ուզբեկստանի տասը քաղաքացի եւ Ռուսաստանի մեկ կին քաղաքացի:
«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:
v
Հունվարի 19-ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ:
Նոր, արդյունավետ գործող հակաբիոտիկների բացակայությունը բարդացնում է պայքարը վարակիչ հիվանդությունների՝ դեղորայքի նկատմամբ կայուն հարուցիչների դեմ:
Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթեւեկել 18-մետրանոոց ավտոբուս:
Բրիտանացի արքայազն Հարրին ասել է, թե ինքը շատ տխուր է, որ վայր է դնում իր թագավորական պարտականությունները։
Ալյասկայի Ունիմակ կղզում Շիշալդինա հրաբուխը հունվարի 19-ին ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: