Բաժիններ՝

Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ. ՅՈՒՆԵՍԿՕ

ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ: Այդ մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լրագրողների սպանությունների դիտարանի՝ հունվարի 20-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ։

«2019 թվականին աշխարհում սպանված լրագրողների թիվը գրեթե կիսով չափ նվազել է եւ ամենացածր մակարդակում է վերջին 10 տարվա ընթացքում: Այն կազմում է 56 մահվան դեպք 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը լրագրողների սպանության 894 դեպք է արձանագրել 2010-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում, ինչը միջին հաշվով կազմում է տարեկան գրեթե 90 սպանություն:

Առավել բարձր ցուցանիշ է նշվել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել է 22 լրագրող: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները եւ արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 եւ 10 սպանություններ ցուցանիշներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս