Բաժիններ՝

Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է երկու հրթիռով. Bloomberg

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ողբերգության հետաքննության վերաբերյալ երկրորդ նախնական հաշվետվությունը։

Գործակալության տվյալներով՝ ուկրաինական Boeing-ի վրա հրթիռներն արձակվել էին հյուսիսային ուղղությունից: Իրանի կողմից անցկացված նախնական հետաքննության արդյունքների վերաբերյալ այլ մանրամասնություններ Bloomberg-ը չի ներկայացրել:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել է հայտարարություն, որում ընդունել է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է հակաօդային պաշտպանության հրթիռով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս