Բաժիններ՝

Իրաքցի շիաների աշխարհազորի դիրքերն ավիահարձակման են ենթարկվել Սիրիայի հետ սահմանին

Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդից մի քանի հարվածներ են հասցվել իրաքցի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների դիրքերին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհը կատարվել է չճանաչված ռազմական ինքնաթիռներով: Դրա հետ մեկտեղ, ինչպես պնդում է Իրաքի Rudaw հեռուստաալիքը, «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի 19-րդ բրիգադի դիրքերին օդից հարածներ են հասցրել ամերիկյան մարտական ինքնաթիռները, որոնք մտնում են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մեջ: Հարձակումը կատարվել է Իրաքի Անբարի արեւմտյան նահանգում, որը սահմանակից է Սիրիային: Հնարավոր տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031