Բաժիններ՝

5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում: Այդ մասին վկայում են Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:

Ցնցումներն սկսվել են համաշխարհային համակարգված ժամանակով (UTC) 09:17-ին (Երեւանի ժամանակով 13:17-ին):

Օջախը գտնվում է Կամչատկայի Պետրոպավլովսկից 504 կիլոմետր ու Սեւերո-Կուրիլսկից 190 կիլոմետր հեռավորության վրա եւ ընկած է 60 կիլոմետր խորության վրա:

Ավելի վաղ սեպտեմբերի սկզբին Ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Իրկուտսկից 80 կիլոմետր հեռավորությամբ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ:

Ցնցումների ինտենսիվությունը, որոնք զգացել են տարածաշրջանային մայրաքաղաքի բնակիչները, այն ժամանակ կազմել է 5-6 բալ, իսկ մագնիտուդը՝ 5,9: Էպիկենտրոնը գտնվել է Կուլտուկ ավանից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հաջորդ օրը գրանցվել է եւս երկու ցնցում, հաղորդել է Ռադիո Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս