Էրդողանը կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հակաֆրանսիական ելույթն է ունեցել։ Նա նախ Եվրոպային մեղադրել է իսլամի հանդեպ թշնամություն անելու մեջ, ապա խոսքը մասնավորեցրել է ու անդրադարձել Ֆրանսիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ինչպես որ Ֆրանսիայում են ասում՝ մի գնեք թուրքական ապրանքներ, այնպես էլ հիմա ես եմ ասում՝ մի գնեք ֆրանսիական ապրանքներ»։

Այնուհետև Էրդողանը դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և գանգատվել, թե ինչպես է լինում, որ ավելի քան 100 ոստիկան առավոտյան հարձակվում է մզկիթի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031