Էրդողանի խոսնակը կրկին խոսել է Ղարաբաղի մասին

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական հակամարտությանը։ Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․

«Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու։ Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին թուրք–ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը վարձկան ահաբեկիչների հրոսակախմբերով լայնածավալ հարձակում էր սկսել արցախյան ճակատում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031