Ճապոնիայի նորանշանակ վարչապետը խորհրդարանին խոստացել է լուծել Հարավային Կուրիլների խնդիրը
Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ ցանկանում է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին:
Տոկիոն հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին, դրանք համարում է իր «հյուսիսային տարածքները»:
«Հյուսիսային տարածքների խնդիրը չթողնելով ապագա սերնդին՝ անհրաժեշտ է վերջակետ դնել դրան. Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կարծիքների փոխանակման միջոցով՝ նպատակաուղղված ռուս-ճապոնական հարաբերությունների համապարփակ զարգացմանը, այդ թվում՝ հաշտության պայմանագրի կնքմամբ»,-ասել է Սուգան՝ ծրագրային ճառով հանդես գալով խորհրդարանում: Սուգայի նախորդը՝ Սինձո Աբեն, ակտիվորեն առաջ է մղել Ռուսաստանի հետ երկխոսությունը. նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 27 հանդիպում է անցկացրել:
2018 թվականին Սինգապուրում նա գործնականում հեռացավ Ճապոնիայի բազիսային ուղեգծից, որը չորս կղզիները պահանջելն էր, եւ համաձայնեց Մոսկվայի հետ բանակցությունները վարել Ռուս-ճապոնական համատեղ հռչակագրի հիման վրա:
Դրանում խոսքը միայն երկու՝ Հաբոմայի եւ Շիկոտան կղզիների մասին էր: Յոսիհիդե Սուգան սեպտեմբերին նույնպես խոսել է Պուտինի հետ:
Տոկիոյում կայացած զրույցի արդյունքներով՝ հայտարարել են, որ նորանշանակ վարչապետը կշարունակի Աբեի ուղեգիծը; Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները «մթագնում է» հաշտության պայմանագիրը: Սակայն, ինչպես քանիցս նշել են Ռուսաստանի պաշտոնական անձինք, այդ համաձայնագրի պայմանների շուրջ բանակցություններում չի քննարկվում կղզիները Ճապոնիային հանձնելու հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: