
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին

ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, որով վերջինս խնդրում է խորհրդատվություն սկսել` որոշելու համար օգնության տեսակը և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգությունն ապահովելու համար, մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորություններին:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքը՝ mid.ru-ն:
Սույն Պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքների դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի ի հայտ գալու դեպքում:
Պայմանագրի պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Մեկ անգամ ևս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար՝ համաձայն այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը