
ԵՄ-ն հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար

Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
«Մենք հատկացրել ենք 400 հազար եվրո հումանիտար օգնություն կոնֆլիկտի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որոնք արդեն բազմաթիվ մարդկանց կյանք են խլել:
ԵՄ օգնության ընդհանուր ծավալը հասնում է 900 հազար եվրոյի, քանի որ հոկտեմբերի սկզբին արդեն 500 հազար եվրոյի հրատապ աջակցություն տրամադրվել էր: