Պակիստանը վերջնականապես բացել է իր օդային տարածությունը բոլոր առեւտրային չվերթների համար, որը մինչեւ հիմա մասնակիորեն փակ էր մնում այս տարվա փետրվարին Հնդկաստանի հետ հարաբերությունների կտրուկ սումից հետո:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ արարողակարգին հակառակ նստած են լսել ազգային օրհներգերը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Քերի Քավանոյի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը բանակցություներում ներգրավելու Ադրբեջանի ներքին մտադրությունների վերաբերյալ, նկատեց՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանը միշտ էլ փորձել է բանակցություներում ներգրավել ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին։
Հնդկաստանի հարավի Մումբայում (Մահարաշթրայի նահանգ) քառահարկ շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս մի քանի տասնյակ մարդ մնում է փլվածքների տակ, գրել է India Today հանդեսը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի՝ պատժամիջոցների մասին կայացրած որոշումը ոչ մի կերպ չի ազդելու Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, իրականացվող հորատման աշխատանքների վրա:
Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա:
Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել է 50 միլիոն տոննայի:
Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։
Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:
Հայաստանում տարբեր շրջանակներում կրկին քննարկում ու դիտարկում են իրանական գազը ռուսական գազին այլընտրանք դարձնելու տարբերակը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։
Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով:
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է մոտ ժամանակներս, հնարավոր է, մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջն առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին պաշտոնաթող անելու հնարավորությունը:
Վրաստանի Պետանվտանգության ծառայության աշխատակիցները վրաց-հայկական սահմանին ձերբակալել են Հայաստանի քաղաքացու՝ Ռուսաստան թորիում ռադիոակտիվ նյութի փոխադրման մեղադրանքով, որը ծրարված է եղել չորս փաթեթներով, հուլիսի 15-ին հաղորդել են Պետանվտագնության ծառայության մամուլի բաժնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնակազմը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաթեթ է պատրաստել:
Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի ՝շէ ուժի մեջ պահպանել, թեեւ դրա շանսն այնքան էլ մեծ չէ:
Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov):
Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, եւ ինչպես իրավապահները, որոնք ցրելիս վարզանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, խույս չեն տա պատասխանատվությունից:
Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 03:15-ին, Էրզրումի Օլթու գավառում օջախի 7 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Բարբադոսում կշարունակեն Նորվեգիայի միջնորդությամբ բանկացությունները երկրի կառավարության հետ:
«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաեւ պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որեւէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Մեթինա շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 8 զինյալ:
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը։